Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանինը. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար
Ադրբեջանական բանակն ապացուցել է, որ անփոխարինելի ուժ է Կովկասում կայունության տեսանկյունից։ Այս մասին այսօր ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանն ու Թուրքիան երկու պետություն են և մեկ ազգ, որոնք կապված են միմյանց հետ պատմական և մշակութային կապերով։ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը Ադրբեջանի ուժն է: Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին, այդպես էլ կլինի»: