Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը, ով այցով գտնվում է Թեհրանում, այսօր հանդիպել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանի հետ։
APA-ն հայտնում է, որ Խալաֆ Խալաֆովը Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։
Այս նյութը հասանելի է նաևРусский