շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ադրբեջանի ՀՕՊ-ը մարտական կրակի վարժանք է անցկացրել

Ադրբեջանի ՀՕՊ-ը մարտական կրակի վարժանք է անցկացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով հակաօդային պաշտպանության համակարգից մարտական կրակ բացելու վարժանքներ։

Զենիթահրթիռային C-125 համակարգը դուրս է բերվել մեկնարկային դիրք, նախապատրաստվել ու մարտական կրակ արձակել։ Պայմանական հակառակորդի թիրախները հայտնաբերելու և ոչնչացնելու խնդիրը հաջողությամբ կատարվել է։

Վարժանքն անցկացվել է պաշտպանության նախարարի հաստատած մարտական պատրաստության պլանի համաձայն։

  • Կիսվել: