Ադրբեջանի և ՀՀ-ի հետ Իրանի ընդհանուր սահմաններին անվտանգություն է հաստատվել. իրանցի պաշտոնյա
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի հետ Իրանի ընդհանուր սահմաններին անվտանգության հաստատմանը՝ իսլամական խորհրդարանի սահմանային հարցերով կոմիտեի ղեկավարն ասել է. «Խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնատար անձանց հետ միասին վերահսկել են իրավիճակը սահմանամերձ տարբեր շրջաններում և ընդհանուր սահմաններին անվտանգություն է հաստատվել», գրում է parstoday.com-ը:
Khane Mellat լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Շահրիար Հեյդարին, անդրադառնալով Արևելյան Ատրպատական նահանգի սահմանամերձ շրջաններ խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչների այցին, ասել է.«Այս տարածաշրջանում Իրանի սահմաններն ունեն անհրաժեշտ անվտանգություն: Մենք այցելել ենք նաև Նորդուզի տերմինալ (Իրան-Հայաստան սահման) այս սահմանը ակտիվ է տարանցման, արտահանման և ներմուծման առումով: Օրական մոտ 300 բեռնատար է շարժվում այս սահմանով և ճանապարհորդում է 300 մարդ: Կորոնավիրուսի պայմաններում այս սահմանը ակտիվ գործել է և կորոնավիրուսից հետո այն հաստատ կլինի տարածաշրջանում մեր ակտիվ սահմաններից մեկը»:
Հեյդարին հավելել է. «Այս սահմանները լավ հնարավորություններ են, որոնք պետք է առավելագույնս օգտագործել տնտեսական, քաղաքական և դիվանագիտական հարաբերությունների զարգացման համար»:
Իսլամական խորհրդարանի ներկայացուցիչը հայտարարել է.«Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանները միմյանց համար սպառնալիք չեն: Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին արտատարածաշրջանային երկրների և Սիոնիստական ռեժիմի ներկայությունը միտված է լարվածության և տարաձայնությունների ստեղծմանը: Նրանք փորձում են լարվածություն և պառակտում ստեղծել տարածաշրջանում, ուստի մենք կարևորում ենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը տեղյակ լինի անցյալի պատմական և ծրագրված դավադրություններինց»: