ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողներ Ֆաթիմա Քարիմովան և Օրհան Մամադը մեղադրել են Բաքվին ԼՂ հայերի էթնիկ զտման և ՀՀ տարածքի որոշ հատվածներ օկուպացնելու մեջ

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողներ Ֆաթիմա Քարիմովան և Օրհան Մամադը մեղադրել են Բաքվին ԼՂ հայերի էթնիկ զտման և ՀՀ տարածքի որոշ հատվածներ օկուպացնելու մեջ

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողներ Ֆաթիմա Քարիմովան և Օրհան Մամադը, ովքեր իրենց հայաքների համար հետապնվում են հայրենիքում և ապաստան են գտել արտերկրում, հարցազրույց են տվել գերմանական DW-ին, որում մեղադրել են Բաքվին Լեռնային Ղարաբաղի շրջափակման, հումանիտար աղետի, խաղաղ ժողովրդի դեմ ռազմական գործողությունների, հայերի ըթնիկ զտման և ՀՀ տարածքի որոշ հատվածներ օկուպացնելու համար։

Ինչպես իր հարցազրույցում նշել է Microscop Media-ի թղթակից Ֆաթիմա Քարիմովան, Ադրբեջանը արդեն մի քանի տարի է ինչ ռազմական ճանապարհով ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք և օկուպացիայի տակ է պահում նրա որոշ հատվածներ։

Իր հերթին Meydan TV-ի թղթակից Օրհան Մամադը պատմել է Արցախը շրջափակման, հումանիտար աղետի, խաղաղ ժողովրդի նկատմամբ ռազմական գործողությունների և հայերի էթնիկ զտման մասին։ «Ամենա մեծ պարադոքսը այն էր, երբ ադրբեջանական իբր «էկոակտիվիստները», որոնք իրականում պրոիշխանական ակտիվիստներ էին, բողոքի ակցիաներ սկսեցին Լաչինի միջանցքում։ Իսկ իրականում, նրանք փակեցին դեպի Արցախ տանող միակ ճանապարհը՝ արգելելով բոլոր տեսակի ուղևորությունը դրանով։ Հարյուր հազար հայեր «էկոլոգիական» մտացածին պատրվակներով կտրվեցին աշխարհի հետ կապից։ Այդպիսով Ադրբեջանը, ըստ էության, պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Եվ մի օր Ադրբեջանը ուղղակի վտարեց հայերին Լեռնային Ղարաբաղից», - պատմել է Մամադը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: