ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ադրբեջանցի սահմանապահը հանկարծամահ է եղել

Ադրբեջանցի սահմանապահը հանկարծամահ է եղել

Ադրբեջանցի սահմանապահներից մեկը հանկարծամահ է եղել։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Հայալ Հասրաթովը ծառայություն է իրականացրել Հայաստանի սահմանի մոտ գտնվող Սամսարայի (Կուբաթլու) հատվածում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Սահմանապահին առաջին օգնություն են ցուցաբերել, բայց չեն կարողացել փրկել։
Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

  • Կիսվել: