Ադրբեջանցի լրագրող և քաղաքագետ Բահրուզ Սամադովը մեղադրվում է պետական դավաճանության համար
Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը չորս ամսով նախնական կալանքի է ենթարկել ադրբեջանցի լրագրող և քաղաքագետ Բահրուզ Սամադովին, որը մեղադրվում է պետական դավաճանության համար:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նրան սպառնում է 12-ից մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Սամադովը Պրահայի Կարլովի համալսարանի դոկտորանտ է, նա իր հոդվածներում ու մեկնաբանություններում մշտապես քննադատել է Ալիևի ավտորիտար ռեժիմի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան։
Սամադովը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, պնդել է, որ ինքը «խաղաղասեր անձ է, դավանում է քրիստոնեություն, իսկ այդ կրոնը խաղաղություն է քարոզում»։