երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ադրբեջանական մաֆիայի անդամները Սանկտ Պետերբուրգում ծեծել են անցորդներին և տեսանկարահանել. սկսվել է հետաքննություն

Ադրբեջանական մաֆիայի անդամները Սանկտ Պետերբուրգում ծեծել են անցորդներին և տեսանկարահանել. սկսվել է հետաքննություն

Սանկտ Պետերբուրգում քննիչները խուզարկություններ են անցկացրել ադրբեջանական խմբավորման կալանավորված անդամների նկատմամբ, ովքեր հարձակվել են քաղաքում պատահական անցորդների վրա և հրահրել ծեծկռտուք։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի (ՔՔԿ) Սանկտ Պետերբուրգի գլխավոր քննչական վարչությունից։

Քննիչների խոսքով՝ իրենց ադրբեջանական մաֆիա անվանող խմբի անդամները նկարահանել են հարձակումները և դրանք հրապարակել համացանցում։ Քաղաքի դատախազությունը հատուկ հսկողության տակ է վերցրել այս հանցագործությունների հետաքննությունը։

Ձերբակալվածների հեռախոսներում հայտնաբերվել են նրանց անօրինական գործունեության բազմաթիվ տեսանյութեր, այդ թվում՝ պատահական անցորդների ծեծի վեց դեպք։ Բոլոր հանցագործությունները նկարահանվել են այս խմբի անդամների կողմից հեռախոսներով և տեղադրվել համացանցում:

Խմբավորման 8 ենթադրյալ անդամների Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը բերման է ենթարկել նախօրեին՝ հոկտեմբերի 17-ին։ Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմիններում Lenta.ru-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ներկա պահին նրանք բոլորն ունեն վկայի կարգավիճակ։

Նրանք բոլորը 17-18 տարեկան են, նրանցից հինգը Ադրբեջանի քաղաքացիներ են, մյուս երեքն ունեն ռուսական անձնագրեր։ Հարցաքննությունների ժամանակ նրանք բոլորը մատնացույց են արել մեկ անձի՝ Սանկտ Պետերբուրգի 18-ամյա բնակչի՝ ազգությամբ ադրբեջանցի, բայց Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ում անվանում են խմբի ղեկավար և հանցագործությունների կազմակերպիչ։

Կասկածյալը Սանկտ Պետերբուրգի մի քանի ընկերությունների սեփականատիրոջ որդին է։ Ներկայումս նա հետախուզման մեջ է:

  • Կիսվել: