ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ադրբեջանական Կարմիր մահիկը ռեժիմի հետևորդ է՝ Ժնևի կոնվենցիայով պաշտպանված հագուստով. Շվեդ լրագրող

Ադրբեջանական Կարմիր մահիկը ռեժիմի հետևորդ է՝ Ժնևի կոնվենցիայով պաշտպանված հագուստով. Շվեդ լրագրող

Ցավոք, ադրբեջանական Կարմիր մահիկները ոչ այլ ինչ են, քան ռեժիմի հետևորդներ՝ հագնված Ժնևի կոնվենցիայով պաշտպանված հագուստով. X-ի իր միկրոբլոգում գրել է շվեդ լրագրող Ռասմում Կանբեկը՝ արձագանքելով տեղեկատվությանը, թե  ադրբեջանական Կարմիր մահիկի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերին։

«Կազմակերպության կառավարման խորհուրդը սերտորեն կապված է Ադրբեջանի ղեկավարության հետ, և չեզոքության հիմնական արժեքը լիովին անտեսվում է։ Հիշու՞մ եք, երբ դրանք օգտագործվեցին Աղդամի ճանապարհին Լեռնային Ղարաբաղի մուտքի մոտ բողոքի ցույցի համար։ ԿԽՄԿ-ի պահանջով հայտարարություններ անելու փոխարեն, նրանք միտումնավոր հակադարձ հայտարարություններ արեցին ԿԽՄԿ-ի դեմ, ինչը էլ ավելի խորացրեց հումանիտար ճգնաժամը»,-գրել է նա։

  • Կիսվել: