Ադրբեջանական ինքնաթիռի շուրջ Ռուսաստանի հետ շփումները շարունակվում են. Բայրամով
Վթարի ենթարկված ադրբեջանական ինքնաթիռի շուրջ Ռուսաստանի հետ շփումները շարունակվում են՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Ռուսական կողմն ասում է, որ հետաքննությունը շարունակվում է»,- հայտնել է դիվանագետը:
Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող AZAL ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր 2024 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդուց 38-ը զոհվել է, 29-ը՝ ողջ մնացել։