երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով հանդիպման երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով․ ՏԱՍՍ

Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով հանդիպման երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով․ ՏԱՍՍ

Աբու Դաբիում բոլոր երեք կողմերի համաձայնությամբ Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով, առանց մամուլի: Այս մասին հայտնել Է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

«Մամուլ կրկին չի նախատեսվում, գործում է փակ ռեժիմ, դրա հետ համաձայն են բոլոր երեք կողմերի մասնակիցները»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը: ՏԱՍՍ-ի տվյալներով՝ տարբեր ձևաչափերով մի շարք հանդիպումներ տեղի են ունենում Աբու Դաբիի պալատներից մեկում:

Ավելի վաղ Reuters-ը, պայմանավորված Ուկրաինայի դեմ այսօրվա օդային հարվածներից, գրել էր, որ Աբու Դաբիում երեկվա հանդիպման ժամանակ փոխզիջման որևէ նշան չի ձեռք բերվել։

  • Կիսվել: