Աբխազիայում ընտրատեղամասի վրա զինված հարձակում է տեղի ունեցել
Աբխազիայի Գագրայի շրջանի Ցանդրիպշ գյուղի դպրոցում տեղակայված ընտրատեղամասի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, հայտնում է Apsnypress-ը՝ ՆԳՆ-ին հղումով։
Նշվում է, որ անհայտ դիմակավորված անձինք ներխուժել են ընտրատեղամաս, կրակոցներ արձակել տեղամասի ներսում, շրջել քվեատուփը և դուրս բերել քվեաթերթիկների մի մասը:
Հարձակվողները ծեծել են կնոջ. նրան օգնություն են ցուցաբերում։
Չենթարկվելով դադարեցնելու պահանջներին՝ հարձակվողները կրակ են բացել։ Փոխհրաձգությունից հետո մեքենաներից մեկի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և մխրճվել ձորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբխազիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Տեսանյութը՝ այստեղ: