կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Աբբաս Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ հակամարտության և Իրանի տարածաշրջանային քաղաքականության մասին

Աբբաս Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ հակամարտության և Իրանի տարածաշրջանային քաղաքականության մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարություն է արել Միացյալ Նահանգների հետ ռազմական հակամարտության վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը նշել է, որ Թեհրանի կողմից Մերձավոր Արևելքում իրականացվող բոլոր քայլերը ունեն մեկ հիմնական նպատակ՝ հակազդել ԱՄՆ-ին։ Նա կտրականապես մերժել է այն պնդումները, թե Իրանը թշնամական քաղաքականություն է վարում հարևան երկրների նկատմամբ։

Արաղչիի խոսքով՝ նման մեկնաբանությունները սխալ են և չեն արտացոլում Իրանի Իսլամական Հանրապետության իրական դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ նման հայտարարություններն Իրանի կողմից արվում են ոչ առաջին անգամ, սակայն այս ելույթը վերլուծաբանների ուշադրությունն է գրավել իր ուղիղ և կոշտ ձևակերպումներով։

Իրանի արտգործնախարարը ընդգծել է, որ Իրանի բոլոր տարածաշրջանային նախաձեռնություններն ու ռազմական միջոցառումները բացառապես ուղղված են ամերիկյան ազդեցության զսպմանը։ Արաղչիի խոսքով՝ հարևան երկրները Իրանի ագրեսիայի թիրախ չեն։ Ընդհակառակը՝ Թեհրանը ձգտում է նրանց հետ պահպանել կայուն և բարեկամական հարաբերություններ։

  • Կիսվել: