երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում

6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում

Ճապոնիայի հյուսիսարևելյան շրջանում հզոր երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը եղել է 6.6 մագնիտուդ, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից ոչ հեռու: Այս անգամ ցունամիի վտանգ չի հայտարարվել:

Հավանական փլուզումների ու տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, սակայն հայտարարվել է լեռնային շրջաններում սողանքների հավանականության մասին: Ճապոնիայի կառավարությունը ստեղծել է երկրաշարժի հավանական հետևանքների արձագանքման շտաբ:

  • Կիսվել: