40 տուժած երեխա. Լուգանսկի Ստարոբելսկ քաղաքի քոլեջի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի hարձակման հետևանքները
Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետության Ստարոբելսկ քաղաքի քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով 40 երեխա է տուժել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տեղի երեխաների իրավունքների լիազոր Իննա Շվենկը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ժամի դրությամբ հայտնի է 40 տուժած երեխայի մասին։ 9 երեխա գտնվում է առողջապահական հաստատությունում։ Երեք երեխայի վիճակը ծանր է։ Նրանց ցուցաբերվում է որակյալ բժշկական օգնություն»:
Օմբուդսմենը հավելել է, որ 18 ընտանիք դիմել է իրեն և սպասում է հարձակման վայրում որոնողափրկարարական գործողության արդյունքներին։
«Ներկայումս մեր կողմից՝ Լուգանսկի մարդու իրավունքների պաշտպանի, Լուգանսկի կրթության և գիտության նախարարի տեղակալի, «Ժողովրդական ճակատի» և ԱԻՆ-ի հետ համատեղ աշխատանք է տարվում ծնողների հետ։ Նրանց հետ աշխատում են հոգեբանները։ Իրականացվում են որոնողափրկարարական միջոցառումներ, և մոտ ժամանակներս ծնողներին պետք է տեղեկատվություն փոխանցվի իրենց երեխաների վիճակի մասին»,- նշել է Շվենկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր, որ ուրբաթ գիշերը ՈւԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով հարձակվել է մանկավարժական համալսարանի Ստարոբելսկի պրոֆեսիոնալ քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա։ Հարվածի պահին այնտեղ եղել է 14-ից 18 տարեկան 86 երեխա։ Վերջին տվյալներով՝ վեց մարդ զոհվել է, 40 մարդ՝ տուժել: Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկն էլ հայտնել է, որ փլատակների տակ կարող է մնացած լինել ևս մոտ 18 հոգի:
Տեսանյութը՝ այստեղ:


