երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
4 զոհ, 22 վիրավոր. Դնեպրում հրթիռային հարվածի հետևանքները

4 զոհ, 22 վիրավոր. Դնեպրում հրթիռային հարվածի հետևանքները

Դնեպրում հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 22-ը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի պետ Վլադիսլավ Գայվանենկոն, տեղեկացնում է Current time-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նրանցից երեքն ամբուլատոր բուժում են ստանում, մյուսները հոսպիտալացված են։ Վիրավորներից վեցը ծանր վիճակում են»։

Գայվանենկոն հավելել է, որ փրկարարական գործողությունը շարունակվում է։ Նախնական տվյաներով՝ վնասվել են մեկ տեխնիկական սպասարկման կայան և մեկ ձեռնարկություն։

  • Կիսվել: