շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
«3+3» ձևաչափով նիստի արդյունքներով ընդունված հռչակագրում ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության կարևորությունը

«3+3» ձևաչափով նիստի արդյունքներով ընդունված հռչակագրում ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության կարևորությունը

Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։

Համատեղ հռչակագրում ընդգծվում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներդրումը երկրների միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև բարգավաճման և կայունության ապահովման գործում:

Որոշվել է ուսումնասիրել տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և փոխգործակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Հռչակագրում ընդգծվել է նաև երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության կարևորությունը։

 

  • Կիսվել: