«3+3» ձևաչափի դռները Վրաստանի համար նախկինի պես բաց են. ՌԴ ԱԳՆ
՛՛3+3՛՛ ձևաչափի դռները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) նախկինի պես բաց են Վրաստանի համար: Եթե Վրաստանը պատրաստ լինի մասնակցել, ձևաչափի անդամները կաջակցեն դրան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեր վրացի հարևանների համար դռները միշտ բաց են ՛՛3+3՛՛ ձևաչափով։ Եվ եթե նրանք իրենց պատրաստ զգան մասնակցելու այդ ձևաչափին, մնացած հինգ երկրները, ընդհանուր առմամբ, վստահ եմ, կողջունեն դա:
Տարածաշրջանային խնդիրների լուծման գործում արտատարածաշրջանային ներկայացուցիչներին ներգրավելու բոլոր փորձերը, որպես կանոն, ավարտվում են լավագույն դեպքում ոչնչով, իսկ վատագույն դեպքում ՝ գլոբալ հարթություն ունեցող լուրջ աղետով՛՛:
Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ հանրապետությունը չի ծրագրում մասնակցել ՛՛3+3՛՛ բանակցային ձևաչափին Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով: