կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
10 տարի հետո Neuralink իմպլանտները կտեղադրվեն միլիոնավոր մարդկանց ուղեղներում. Իլոն Մասկ

10 տարի հետո Neuralink իմպլանտները կտեղադրվեն միլիոնավոր մարդկանց ուղեղներում. Իլոն Մասկ

10 տարի հետո Neuralink իմպլանտները կտեղադրվեն միլիոնավոր մարդկանց ուղեղներում, գրել է Իլոն Մասկը՝ X-ի իր միկրոբլոգում։

Մասկը նշել է, որ եթե ամեն ինչ զարգանա ըստ պլանի, ապա առաջիկա 5 տարում Neuralink-ը նախ կտեղադրեն հարյուրավոր, ապա մի քանի տասնյակ հազար, իսկ հետո՝ միլիոնավոր օգտատերեր։

Neuralink-ը չիպ է, որը տեղադրվում է մարդու ուղեղում՝ թույլ տալով նրան ուղղակիորեն հաղորդակցվել համակարգչի կամ սմարթֆոնի հետ։ Այս իմպլանտի տեղադրման առաջին վիրահատությունը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարին՝ հատուկ ռոբոտի միջոցով։

  • Կիսվել: