ԶՊՄԿ-ն հրավիրում է մասնակցելու սև մետաղի ջարդոնի բաց աճուրդի
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հրավիրում է մասնակցելու սև մետաղի ջարդոնի վաճառքի բաց աճուրդին, որը կկայանա 2025 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով) հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Վազգեն Սարգսյանի 2, 9-րդ հարկ, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գրասենյակի խորհրդակցությունների սենյակ: Աճուրդի առարկան՝ սովորական որակի ածխածնային պողպատի՝ СТ-3СП մակնիշի սև մետաղի ջարդոն Ընդհանուր ծավալը՝ մոտ 3 300 տոննա
Աճուրդի ձևաչափը՝ բաց Մասնակիցների գրանցում. Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2025 թվականի ապրիլի 23-ը: Գրանցման համար խնդրում ենք [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
1.Աճուրդին մասնակցելու հայտ՝ ընկերության պաշտոնական ձևաթղթի վրա, նշելով կազմակերպության անվանումը և կոնտակտային տվյալները,
2.Լիազորված ներկայացուցչի անձնագրային տվյալները և ԱԱՀ,
3.Աճուրդին մասնակցելու իրավունքի լիազորագրի սկանավորված տարբերակը (եթե կիրառելի է),
4.Աճուրդի բոլոր պայմանների հետ համաձայնության հակիրճ հաստանում: Փաստաթղթերն ուղարկվում են էլեկտրոնային եղանակով: Հստակեցումների անհրաժեշտության դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 94 702 080
Կարևոր տեղեկատվություն
1.Աճուրդի է հանվում մեկ լոտ՝ 3 300 տոննա քաշով:
2.Մեկ տոննայի մեկնարկային գինը՝ 50 000 դրամ առանց ԱԱՀ-ի:
3.Աճուրդի քայլը կազմում է մեկնարկային գնի 2%-ը (1000 դրամ): Աճուրդի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով երրորդ քայլի արդյունքներով առաջարկել է ամենաբարձր գինը, եթե վերջին գնային առաջարկը երեք անգամ հայտարարելուց հետո ոչ մի մասնակից չհայտնի գինը բարձրացնելու մտադրություն:
4.Ջարդոնն իրացվում է Վաճառողի տարածքից (ք. Քաջարան, ք.Կապան) ինքնուրույն դուրս բերման պայմանով: Ջարդոնի բեռնումը և անհրաժեշտ չափերով կտրումն իրականացվում է Գնորդի հաշվին: Գնորդին տրվում է առավելագույնը 90 օրացուցային օր՝ պայմանագրի ստորագրման պահից ամբողջ լոտը (3300 տոննա) դուրս բերելու/առաքելու համար:
4.Աճուրդի բոլոր պայմանների հետ համաձայնության հակիրճ հաստատում: Փաստաթղթերն ուղարկվում են էլեկտրոնային եղանակով: Հստակեցումների անհրաժեշտության դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 94 702 080:
5.Վճարման պայմանները. ջարդոնի առաքումն իրականացվում է Գնորդի կողմից 10 000 000 դրամի չափով կանխավճարի փոխանցումից հետո: Այդ գումարի չափով բեռնառաքումից հետո Գնորդը փոխանցում է հաջորդ 10 000 000 դրամի չափով կանխավճարը և այլն, մինչև ամբողջ լոտի լրիվ վճարումը:
6.Աճուրդը չի կայանա, եթե դրա անցկացման պահին գրանցված լինի միայն մեկ մասնակից: 7.Աճուրդին մասնակցությունը նշանակում է դրա բոլոր պայմաններին լիակատար համաձայնություն: