«Ժամանակ». Սամվել Կարապետյանն էլ հաստատել է՝ ներդրումային նոր ծրագրեր, որոնց մասին հանրությունը կտեղեկանա հերթով
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանը վեց կետով նահանջել է «Դուինգ Բիզնես» միջազգային վարկանիշային ցանկում, որը վերաբերում է երկրում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններին եւ ազատությանը: Ըստ կառավարության անդամների, խնդիրն այստեղ այն է, որ ցածր է գնահատվում Հայաստանում ներդրումային հեռանկարների առումով բորսայական խողովակի առկայությունը:
Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մասնավորապես միջազգային ֆինանսական կառույցների հետ իր ամերիկյան հանդիպումների արդյունքով: Համաշխարհային բանկի փորձագետների կազմած զեկույցը, իհարկե, կարեւոր նշանակություն ունի երկրի ներդրումային վարկի տեսանկյունից:
Ի դեպ, այդ իմաստով հետաքրքիր է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նրանցից մեկի, թերեւս, Կարեն Կարապետյանի կառավարության գլխավոր հովանավոր Սամվել Կարապետյանին պատկանող էլցանցերի «Հաղթանակ» ենթակայանի՝ վերանորոգումից հետո բացմանը, որն ի դեպ իրականացվել է Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրով:
Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն անշուշտ նաեւ որոշակի փոխհարաբերության դրսեւորում է: Սամվել Կարապետյանն էլ հաստատել է, որ նոր կառավարության հետ աշխատանքային գործակցություն է, կան ներդրումային նոր ծրագրեր, որոնց մասին հանրությունը կտեղեկանա հերթով: Ինչպիսին է աշխատանքային հարաբերության աստիճանը նոր կառավարության եւ ամենահարուստ հայ համարվող Սամվել Կարապետյանի միջեւ, եւ ինչ արդյունք կստանա տնտեսությունը, ցույց կտա ժամանակը, գուցե եւ հերթով, սակայն այստեղ հատվում են գործնականում մինչ այժմ եղած տնտեսական տրամաբանությունն ու նոր տրամաբանության անհրաժեշտությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: