Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ կողմնակի անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 21-ին՝ ժամը 11։30-ից, դադարեցվել է Շիրակի մարզի Սարակապ, Աղին, Իսահակյան, Հայկաձոր, Քարաբերդ, Ջրափի, Բագրավան բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 20։00։