երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Վավերացվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Վավերացվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է ազատ առևտրի համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև։

Համաձայնագիրը ձևավորում է  Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին առավելագույնս մոտ  առևտրի հիմնական կանոններ  Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ երկրների և  Իրանի Իսլամական Հանրապետության միջև։ Այս կանոններից են առավել բարենպաստ միջավայրի ստեղծումը, ապրանքների ներմուծման քանակական սահմանափակումներից  հրաժարվելը և այլն։

Համաձայնագիրը նախատեսում է նաև համագործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ օգտակար հանածոների արդյունահանման, վերամշակման և օգտագործման ոլորտում, համագործակցություն էներգաարդյունավետության, գիտության և նորարարության ասպարեզներում, կրթության, առողջապահության, տրանսպորտի բնագավառներում և այլն։

Փաստաթուղթը սահմանում է նաև արտոնյալ առևտրի ռեժիմ արտաքին տնտեսական գործունեության ապրանքատեսականու մոտ 87%-ի համար։

  • Կիսվել: