շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ապրանքների  նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների  նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր:

Ներկայացվել են գործընթացում առկա հիմնական խնդիրներն ու առաջարկվող լուծումները: Նշվել է, որ իրականացվող աշխատանքների նպատակն է ունենալ  ապրանքի հետագծելիության համակարգ բոլոր փուլերում՝ արտադրողից, ներմուծողից մինչև սպառող: Մտքեր են փոխանակվել կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա շարունակել աշխատանքային քննարկումները՝ համակարգը լավարկելու և  նախատեսված  նպատակներին հասնելու համար:

 

  • Կիսվել: