Վարչական շրջանի հարգելի՛ ղեկավարներ, պետք է ապահովեք, որ ապարատների ու բանկոմատների վճարները գան քաղաքային բյուջե. Տիգրան Ավինյան
Առևտրի և սպասարկման ոլորտում ևս ունենք զարգացում, այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
«Կներե՛ք, քանի այս թեմայով խոսեցինք, արդեն այս եղած ծավալները, որոնք որ արձանագրվել են, ենթադրվում է, որ ավագանու համապատասխան որոշմամբ պետք է համապատասխան վճարումներն իրականացվեին: Վարչական շրջանի հարգելի ղեկավարներ, սա պատասխանատվություն է, որպեսզի դուք ապահովեք, որ համապատասխան այս կրիչների, այս, չգիտեմ, ապարատների և բանկոմատների և մնացյալի համար համապատասխան վճարումները գան քաղաքային բյուջե և խնդրում եմ, արդեն այդպես քարտեզն էլ ունենք, հստակ է»,- ասաց նա:
Ավինյանը հետարքրքվեց, թե աշխատանքներն ովքեր են արել:
«Աշխատանքները, այ, ինչ-որ նոր ցույց տվեցի, թե՛ գովազդի ոլորտում, թե՛ առևտրի ոլորտում, իրականացվում են վարչական շրջանի աշխատակիցների ուժերով, իհարկե մեր վարչությունների ղեկավարությամբ և Պարոն Գրիգորյանի աջակցությամբ»,- ասացին նրան։