երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Վանաձոր կատարած այցի շրջանակում Պապոյանն այցելել է «Իտեքս» ՍՊԸ

Վանաձոր կատարած այցի շրջանակում Պապոյանն այցելել է «Իտեքս» ՍՊԸ

Վանաձոր կատարած այցի շրջանակում եղա նաև «Իտեքս» ՍՊԸ-ում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Հայ-իտալական «Իտեքս» ընկերությունը հիմնադրվել է 2022թ-ին իտալական «SARTIS» ընկերության կողմից, ունի 1115 աշխատակից։

Ընկերությունն ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով և զբաղվում է հանրահայտ բրենդների պատվերով հագուստի արտադրությամբ։ «Արտադրված է Հայաստանում» տարբերանշանով հագուստը արտահանվում է Իտալիա, այնտեղից էլ՝ ամբողջ աշխարհ։

Ընկերությունը կատարում է հանրահայտ «Moncler», «Dainese», «MACKAGE» ֆիրմաների պատվերներ։

Ներկայումս ընկերությունն ունի 18 արտադրական հոսքագիծ, սակայն առաջիկայում պլանավորվում է արտադրական ծավալները հասցնել մինչև 24 հոսքագծի։

Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարությանը ներկայացվել են տեքստիլ ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը»,-նշել է նա։

-
  • Կիսվել: