հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ծովազարդում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է 1254 գծամետր ճանապարհ

Ծովազարդում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է 1254 գծամետր ճանապարհ

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է կենտրոնական փողոցը՝ 1254 գծամետր երկարությամբ և 6800 քառակուսի մետր մակերեսով՝ տեղեկացնում են մարզպետարանից:
 
Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 72 միլիոն 464 հազար դրամ, որի 40 տոկոսը հատկացվել է պետբյուջեից, 60 տոկոսը՝ Ծովազարդի համայնքապետարանի միջոցներից։
 
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի օգոստոսից և ավարտվել հոկտեմբերին:
 
Այս պահին 4700 գծամետր երկարություն ունեցող կենտրոնական փողոցից հիմնանորոգված է 3000 գծամետրը, որից 1254 գծամետրը ասֆալտապատվել է այս տարի, 1746 գծամետրը՝ նախորդ տարիների ծրագրերով։

  • Կիսվել: