շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ծաղկի բիզնեսով զբաղվող ջերմոցատերերը պատրաստվում են ճանապարհ փակել (ուղիղ)

Ծաղկի բիզնեսով զբաղվող ջերմոցատերերը պատրաստվում են ճանապարհ փակել (ուղիղ)

Ծաղիկների բիզնեսով զբաղվող տնտեսավարողներն այսօր՝ հուլիսի 15–ին, պատրաստվում են ճանապարհ փակել։

Նշենք, որ վերջին օրերին Էջմիածին քաղաքի Զվարթնող գյուղի ծաղկեգործները բողոքի ակցիա էին անում։ Նրանք բողոքում են, որ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան։  Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը հայտնել էր, որ մտադիր է 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։ Ծառայությունից հայտնել են, որ այս որոշումը պայմանավորված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմամբ։

Այսօր տնտեսավարողներին ընդունել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Նա նշել է, որ հայկական ծաղիկները Ռուսաստանում ընդունել է կեղծ ընկերություն եւ հարկերից խուսափել է։ Նրա խոսքով, հիմա դա բացահայտվել է եւ ռուսական կողմը խստացրել է պյմանները։ ՍԱՏՄ–ն ռուսական կողմի հետ եկել է համաձայնության, որ ՍԱՏՄ–ի երաշխավորությամբ կկատարվի ստուգում եւ եթե ծաղիկները վարակված չլինեն, նոր միայն կստանան սերտիֆիկատ։

  • Կիսվել: