կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
 Տիգրան Ավինյանը և «Հուավեյ» ընկերության փոխնախագահը պայմանավորվել են ուսումնասիրել համագործակցության հետագա հնարավորությունները

Տիգրան Ավինյանը և «Հուավեյ» ընկերության փոխնախագահը պայմանավորվել են ուսումնասիրել համագործակցության հետագա հնարավորությունները

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 6-ին Պեկինում հանդիպել է «Հուավեյ» ընկերության փոխնախագահ Ճաո Սիաոբինին:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը և առանձնահատկությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները:

«Հուավեյ»-ի փոխնախագահն անդրադարձել է ընկերության զարգացման հիմնական ուղղություններին, այդ թվում` սարքավորումների արտադրությանը և գիտահետազոտական գործունեությանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական առաջխաղացման, բարձր տեխնոլոգիական ոլորտի և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել համագործակցության հետագա հնարավորությունները, այդ թվում` հետազոտությունների ու մշակումների ոլորտում:

  • Կիսվել: