երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
Սուրեն Գրիգորյանը հերքել է մարզերից Երևան մուտք գործող մեքենաների սահմանափակման մասին լուրերը

Սուրեն Գրիգորյանը հերքել է մարզերից Երևան մուտք գործող մեքենաների սահմանափակման մասին լուրերը

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հերքել է այն պնդումները, թե քաղաքապետարանը նախատեսում է արգելել մարզերից մայրաքաղաք մուտք գործող ավտոմեքենաների տեղաշարժը։ Նրա խոսքով՝ քննարկվող առաջարկը ոչ թե մարզերից Երևան մուտք գործող մեքենաների համար արգելք սահմանելն է, այլ քաղաքացիներին հանրային տրանսպորտից օգտվելու հնարավորություն տալը։

Սուրեն Գրիգորյանը շեշտել է, որ խոսքը հնարավորության, այլ ոչ թե պարտադրանքի մասին է։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ  հնարավոր սահմանափակումները վերաբերելու են ոչ թե վարորդների բնակության վայրին, այլ ավտոմեքենաների տեսակին՝ կախված դրանց արտանետումների ծավալից և մարդու առողջությանը հասցվող վնասից։

«Պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենային և դրա տեսակին, մարդու բնակության հասցեն բացարձակապես կապ չի ունենալու դրա հետ»,-ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ  առաջարկվող լուծումները պետք է դրվեն հանրային քննարկման, և քաղաքացիները պետք է մասնակցեն այդ գործընթացին։

 

  • Կիսվել: