Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում ապրիլի 21-ի կեսօրից հետո, 22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 24-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Մարզերում ապրիլի 21-ի ցերեկը, 22-23-ին, 25-ին՝ շրջանների զգալի մասում, 24-ին, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ապրիլի 21-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։