երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Սպառողներին վաճառվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Սպառողներին վաճառվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում սահմանվեցին գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագները։
 
Ինչպես հայտնում են ՀԾԿՀ-ից, գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված սակագների վերանայման գործընթացի շրջանակում սակագների վրա ազդող դրական և բացասական բոլոր գործոնների արդյունքում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և այդ սակագները մնացին անփոփոխ։ Արդյունքում, վերանայվեցին՝
 
  • Յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի համար փոխադրման սակագինը՝ 9,099.354 դրամ՝ նախկին 8,229.741 դրամի փոխարեն։
  • Օպերատորի (գազամատակարարման համակարգի) սակագինը՝ 23.533 դրամ՝ նախկին 24.042 դրամի փոխարեն։
  • Բաշխման սակագինը նվազեցվել է՝ 14,989.73 դրամ՝ նախկին 19,664.779 դրամի փոխարեն։
Որոշումներն ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 1-ից։

  • Կիսվել: