Սերժ Թանկյանը ժամանել է Երևան
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT 2019) մասնակցելու նպատակով Երևան է ժամանել աշխարհահռչակ երգիչ, երգահան Սերժ Թանկյանը:
Միևնույն նպատակով արդեն Երևանում են GIPHY-ի հիմնադիր Ալեքս Չունգը, Pixar ընկերության փոխնախագահ ՔեթրինՍարաֆյանը, Ericsson ընկերության Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի գծով տեխնիկական տնօրեն Խավիեր Գարսիա Գոմեսը, Defense & Aerospace Report-ի խմբագիր Վագո Մուրադյանը, «Better Off: Flipping the Switch on Technology» գրքի հեղինակ, տեխնոսկեպտիկ Էրիկ Բրենդեն, ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն Յուրի Ջորկաեֆը և ուրիշներ:
Նշենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։