Ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղшuպшնությունը, իշխանություններն ուզում են մոռանալ՝ իրենց գործն է. Սարգսյան
Ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը, իշխանություններն ուզում են մոռանալ՝ իրենց գործն է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով իշխանությունների՝ Հայոց ցեղասպանությունը մոռացության տալու մասին հարցին:
Նա, մասնավորապես, նշեց. «Իրենք ուզում են մոռանալ, դա իրենց գործն է, բայց անհնար է, բառիս բուն իմաստով ոչ ոք չի կարող այն մոռացության տալ»:
Անդրադառնալով հարցին, թե ինչու՞ իշխանությունները չեն վիրավորվում Արցախում քանդված եկեղեցիների իրողությունից, բայց վիրավորվում են Թուրքիայի դրոշը այրելուց՝ Սարգսյանը նշեց, որ դա իրենց քաղաքականությունն է և նորություն չէ:
«2-3 օր առաջ էր, որ հարցին, թե իրենք քայլեր կձեռնարկե՞ն՝ կապված Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման հետ, ես պատասխանեցի, որ ոչ»,-հիշեցրեց Սերժ Սարգսյանը:


