Ադրբեջանի ՄԻՊ–ը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ բանտում խտրականության խնդիր չի տեսնում
Ադրբեջանի ՄԻՊ-ը Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյան նկատմամբ բանտում խտրականության խնդիր չի տեսնում։ Սաբինա Ալիևան ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ Վարդանյանի նկատմամբ բանտում խտրականության դեպքեր չեն հայտնաբերվել։
Նշենք, որ սեպտեմբերի 18–ին Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում։ Վարդանյանը բարձրաձայնել էր հայ գերիների պահման պայմաններին վերաբերող բժշկական և իրավական մի շարք հարցեր։
«Հայազգի անձանց, այդ թվում՝ Վարդանյանի հետ հանդիպումներ են անցկացվել նախաքննության ընթացքում (հանդիպումներ Արբեջանի ՄԻՊ–ի հետ–խմբ.), դատական գործընթացների ժամանակ, ինչպես նաև դատապարտվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո», – ասել է Ալիևան։
Նա հայտարարել է, թե հայ գերիների նկատմամաբ որևէ խտականություն չի հայտնաբերվել։
«Ապահովվում է նրանց իրավունքների իրացումը, հեռուստատեսության, գրքերի, ամսագրերի և այլ միջոցների միջոցով տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական և հոգեբանական սպասարկումը», – նշել է Ադրբեջանի օմբուդսմանը։



