Սերբիայից որոշ ապրանքներ Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի
2027 թվականի ընթացքում Սերբիայից ՀՀ տարածք 0 տոկոս մաքսատուրքավ կներմուծվեն մի շարք ապրանքնատեսակներ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Սերբիայից 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կկիրառվի պայմանով` սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։
Քվոտան, մասնավորապես, կվերաբերի պանիրների` 2 տոննա, թրմօղիների՝ 5000 լիտր, ծխախոտի՝ 2000 հազար տուփի ներմուծմանը:
Այս որոշումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության և Սերբիայի միջև 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի կիրառմամբ:



