Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024-ի վերջին հասել է ռեկորդային 12 մլրդ դոլարի
Մարտի 27-ին Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատում (ԱԱՊ) տեղի ունեցավ Ռուս-հայկական գործարար խորհրդի ընդլայնված կազմով նիստ։
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր պատրաստակամությունն է հայտնել ակտիվորեն մասնակցել երկու երկրների ձեռնարկատերերի երկխոսությանը։
«Հայաստանի դեսպանությունը միշտ ամեն ինչ անում է՝ լսելու, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և ձեզ հուզող բոլոր հարցերը Հայաստան փոխանցելու համար։ Մեր գործարար համագործակցությունը ժողովուրդների բարեկամության հիմքերից մեկն է», - ընդգծել է Արսենյանը։
Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի վերջին հասել է ռեկորդային 12 մլրդ դոլարի։