հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին

Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին

Ռեկորդային արդյունք է գրանցվել 2026 թվականի հունվար–մայիս ամիսներին։ Այս մասին տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեից:
 
Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ՝ ապահովելով 19,3% աճ 2025 թվականի նույն ժամանակահատվածի զբոսաշրջային այցելությունների համեմատ։
 
Այս ցուցանիշը վկայում է Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության և երկրի զբոսաշրջային գրավչության շարունակական բարձրացման մասին։
 
«Նոր ուղիղ չվերթների գործարկումը, ինչպես նաև միջազգային շուկաներում իրականացվող ակտիվ և նպատակային մարքեթինգային արշավները նպաստում են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և երկրի դիրքավորմանը, որպես հետաքրքիր ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն»,- ասվում է հաղորդագրությունում։

 

  • Կիսվել: