չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Քննարկվել են Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի կողմից ՀՀ-ում ներդրումներ կատարելու հնարավորությունները

Քննարկվել են Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի կողմից ՀՀ-ում ներդրումներ կատարելու հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլթան բին Աբդուռահման Ալ Մարշադի հետ։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջումտ:

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրությունը ներդրումային համագործակցության խորացման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- նշել է նա։

  • Կիսվել: