շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության համատեքստում ՀՀ անշարժ գույքի միջազգայնացմանն ուղղված գործիքների կիրառմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության համատեքստում ՀՀ անշարժ գույքի միջազգայնացմանն ուղղված գործիքների կիրառմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 16-ին կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպում, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցություն համատեքստում ՀՀ անշարժ գույքի միջազգայնացմանն ուղղված գործիքների կիրառմանը, պետական մարմիններում գանգատարկման հանձնաժողովների ձևավորման կամ ներդրման անհրաժեշտությանը, կառուցապատող ընկերությունների սնանկության վարույթի առանձնահատկություններին և այս ուղղությամբ հայեցակարգի ընդունման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել նաև կառուցապատման ոլորտին առնչվող մի շարք այլ թեմաների։

  • Կիսվել: