հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Քննարկվել են ՀՀ ՓՄՁ մրցունակության 2025-2030 թթ․ ռազմավարական ծրագրի և դրա գործողությունների նախնական տարբերակները

Քննարկվել են ՀՀ ՓՄՁ մրցունակության 2025-2030 թթ․ ռազմավարական ծրագրի և դրա գործողությունների նախնական տարբերակները

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 3-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
 
Քննարկվել են Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2025-2030 թթ․ ռազմավարական ծրագրի և դրա գործողությունների ծրագրի նախնական տարբերակները՝ հիմք ընդունելով Հայաստանի ձեռնարկությունների մրցունակության բարձրացման և ներառական տնտեսական աճի խթանման նպատակները։
 
Քննարկումն անցկացվել է Civitta խորհրդատվական կազմակերպության և ՄԱԿ-ի Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) ներկայացուցիչների փորձագիտական աջակցությամբ։ 
 
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

  • Կիսվել: