ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քաղաքացուն ուզում են «տուգանքի մատերիալ» դարձնել. բողոքի ակցիա ԱԺ–ի մոտ

Քաղաքացուն ուզում են «տուգանքի մատերիալ» դարձնել. բողոքի ակցիա ԱԺ–ի մոտ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները բողքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի մոտ` պահանջելով չեղարկել տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու վերաբերյալ օրինագիծը։
Նշենք, որ այդ օրինագիծն այսօր կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում։
Նախագծով առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել որպես տեղական վճար։ Ինչպես նաև առաջարկվում է սահմանել վարչական տուգանք առանց վճարման ծառայությունից օգտվող անձանց համար։ Առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման և բացահայտման համար մեխանիզմներ:
 
«Քաղաքացուն ուզում են «տուգանքի մատերիալ» դարձնել։ Մենք պայքարում են այն օրինագծի դեմ, որով տուգանվելու են տրանսպորտի թանկացման դեմ բողոքող և չվճարող քաղաքացիները»,–ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

  • Կիսվել: