Քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է շուրջ 3 տասնյակ ծրագրեր
Քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:
Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։
«Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց ստանալ բարեկարգված ենթակառուցվածքներ, գնել գյուղատնտեսական նշանակության տեխնիկա, արդիականացնել սարքերն ու տեխնոլոգիաները, զբաղվել բուսաբուծությամբ, տավարաբուծությամբ, զարգացնել դեղագործության ոլորտը, ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների և այլն։
Շնորհակալ ենք համատեղ աշխատանքի և տնտեսության զարգացման գործում ձեր ներդրման համար»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ: