երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
ՊԵԿ-ը 2025 թվականի առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 356 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

ՊԵԿ-ը 2025 թվականի առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 356 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1 տրլն 356.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի համամասնություններով առաջին կիսամյակի համար նախատեսված ցուցանիշից` 1 տրլն 346.6 մլրդ դրամից,  ավելի է 9.4 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ  վերանայված ցուցանիշից` 1 տրլն 349.8 մլրդ դրամից, ավելի է 6.2 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Հայտնում են ՊԵԿ-ից:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 187.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 168.4 մլրդ դրամով կամ 14.2%-ով:

  • Կիսվել: