շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՊԵԿ-ը 2025-ի առաջին եռամսյակում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

ՊԵԿ-ը 2025-ի առաջին եռամսյակում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով առաջին եռամսյակի համար նախատեսված ցուցանիշից՝ 563.1 մլրդ դրամից, ավելի է 3.4 մլրդ դրամով կամ 0.6%-ով, իսկ վերանայված ցուցանիշից՝ 563.4 մլրդ դրամից, ավելի է 3.1 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 65.9 մլրդ դրամով կամ 13.2%-ով:

  • Կիսվել: