շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Պատգամավորները Վերին Լարսում ծանոթացել են մեքենաների կուտակումների խնդրին

Պատգամավորները Վերին Լարսում ծանոթացել են մեքենաների կուտակումների խնդրին

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Արմեն Փամբուխչյանը, Վաղարշակ Հակոբյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Էդվարդ Անդրեասյանն այցելել են Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարս, տեղեկացնում են Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գրասենյակից:

Պատգամավորները ծանոթացել են «Վերին Լարս» հսկիչ-անցակետի արդեն իսկ հայտնի մեքենաների կուտակումների խնդրին։ Այնուհետև ուղևորվել են դեպի Հյուսիսային Օսիայի Հանրապետության մայրաքաղաք Վլադիկավկազ, այցելել են տեղի խորհրդարան, ունեցել են համակողմանի քննարկում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ներքին շուկայի զարգացման ու խթանման համար այս կարևոր հարցի շուրջ։

Քննարկումների, ձեռք բերված պայմանավորվածությունների և գալիք աշխատանքների շնորհիվ առևտրատնտեսական հարաբերություններին կհաղորդվի նոր որակ և բարձր արդյունավետություն։

  • Կիսվել: