շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Փաստ». Առաջիկայում նախատեսվում է նոր վարկային համաձայնագիր ստորագրել

«Փաստ». Առաջիկայում նախատեսվում է նոր վարկային համաձայնագիր ստորագրել

Առաջիկայում նախատեսվում է նոր վարկային համաձայնագիր ստորագրել, որը կներառվի բյուջեի սպասարկման համար, գրում է «Փաստ» թերթը: 

«Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով նախնական բանակցություններ են տարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Խոսքը մոտ 250 մլն դոլար վարկային պայմանագրի մասին է, որը, ըստ տեղեկությունների, տրամադրելու է ՎԶԵԲ-ը ու բավականին արտոնյալ պայմաններով։ Արտոնյալը՝ արտոնյալ, սակայն, մեր տեղեկություններով, նույնիսկ կառավարությունում շատերը զարմացած են, որ մշտապես վարկերին դեմ արտահայտվող Փաշինյանը պարբերաբար վարկ է վերցնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: