ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Փաշինյանն ընդունել է ներդրումային բանկի փոխնախագահին․ կարևորվել է Հյուսիս-հարավի կյանքի կոչումը

Փաշինյանն ընդունել է ներդրումային բանկի փոխնախագահին․ կարևորվել է Հյուսիս-հարավի կյանքի կոչումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկային: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

 Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԵՆԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղություններով:

 Թերեզա Չեվինսկայան նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ Կառավարության առաջնահերթությունների և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում: 

 Այս համատեքստում, կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և այլ ծրագրերի կյանքի կոչումը: 

 Մտքեր են փոխանակվել հետագա նախագծերի իրականացման հնարավորությունների, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ հարցերի շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: