երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Պապոյանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Պապոյանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պարտականությունների ստանձման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման գործում։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել արտոնյալ առևտրային ռեժիմի (GSP) կիրառմանը, որը էականորեն նպաստել է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, երկկողմ առևտրի զարգացմանը։
 
Կողմերն անդրադարձել են նաև ներդրումային, ագրոպարենային ու անասնաբուծության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։
 
Նախարարը կարևորել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, «Խաղաղության խաչմերուկն» ու TRIPP նախաձեռնության իրականացումը՝ ընդգծելով, որ այդ ծրագրերը նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական կապերի խորացմանը։
 

  • Կիսվել: