ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Որ օրը հայտարարագիր լրացնող որևէ ֆիզիկական անձ ազատազրկման դատապարտի, պատրաստ եմ ներողություն խնդրել. Թունյան

Որ օրը հայտարարագիր լրացնող որևէ ֆիզիկական անձ ազատազրկման դատապարտի, պատրաստ եմ ներողություն խնդրել. Թունյան

Որ օրը հայտարարագիր լրացնող որևէ ֆիզիկական անձ 444-րդ հոդվածով (հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) ազատազրկման կենթարկվի կամ կդատապարտի, ես պատրաստ եմ այս ամբիոնից, եթե դեռ պատգամավոր լինեմ կամ եթե չլինեմ՝ այլ ամբիոնից, ձեզնից ներողություն խնդրել: Այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հայտարարագիր լրացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 1-ը սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմանը, թե 3 ամիս է՝ պետական կառույցներից չի կարողանում ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը վերաբերում է ֆիզիկական անձանց:

Բաբկեն Թունյանը շարունակեց պարզաբանել, որ հայտարարագրումը ընդունված մոտեցում է աշխարհում՝ կարծիք հայտնելով, որ ընդդիմության նպատակը համակարգի դեմոնիզացումն է. «145 երկրներում գործում է եկամուտների հայտարարագրման համակարգ: Դուք այնպես եք ներկայացնում, որ ՀՀ Կառավարությունն օդից գործիք է հնարել, որ քաղաքացիներին պատժի»:

  • Կիսվել: